Քվեարկել եմ հանուն ինքնիշխան Հայաստանի․ Վահե Գասպարյան
15:01 - 20 հունիսի, 2021

Քվեարկել եմ հանուն ինքնիշխան Հայաստանի․ Վահե Գասպարյան

Քվեարկել եմ հանուն ինքնիշխան Հայաստանի, այն Հայաստանի, որի մասին երազել են Արամ Մանուկյանը, Գարեգինը Նժդեհը, Մոնթե Մելքոնյանը, Լեոնիդ Ազգալդյանը, Ռոբերտ Աբաջյանը և մեր վերջին պատերազմի հազարավոր տղաներ։ Քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության առաջին համար Վահե Գասպարյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչ ծրագրեր ունեն խորհրդարան անցնելու դեպքում, Գասպարյանն ասաց․ «Անցումային շրջանի պահանջներին համապատասխան անցումային հակաճգնաժամային կառավարության ձևավորում, և անցումային փուլի բոլոր անհրաժեշտ կետերի կյանքի կոչում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել