«Բացառում եմ Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելը»․ Գագիկ Ծառուկյանը քվեարկեց անվտանգ հայրենիքի համար |tert.am|
12:49 - 20 հունիսի, 2021

«Բացառում եմ Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելը»․ Գագիկ Ծառուկյանը քվեարկեց անվտանգ հայրենիքի համար |tert.am|

tert.am: Քվեարկել եմ անվտանգ հայենիքի, հզոր, զարգացող, բարգավաճ Հայաստանի համար։ Այս մասին Առինջի 29/29 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում  ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը։

Հարցին՝ ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի՞ Նիկոլ Փաշինյանի կուսակցության հետ, Ծառուկյանն արձագանքեց՝ այդ հարցին պատասխանել է, չի ուզում կրկնվել, այսօր այդ օրը չէ։ «Բացառում եմ, և դա մի քանի անգամ ասել եմ»։

Հարցին՝ եթե ընտրության արդյունքներն իրեն չբավարարեն, պատրա՞ստ է դուրս գալ հանրահավաքների, բողոքարկել, Ծառուկյանն արձագանքեց՝ եթե ամեն ինչ կարգուկանոնով է ընթանում, անտեղի ինչո՞ւ աղմուկ բարձրացնել։ «Եթե ժողովուրդը չի ցանկացել, ձայն չի տվել, ես ի՞նչ պետք է անեմ»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի հետ կկազմի՞ կոալիցիա, Ծառուկյանն արձագանքեց, որ նման հարցերին պատասխանել է, այսօր այդ օրը չէ։

Դիտարկմանը, թե այսօր Ազատաշենի ընտրատեղամասում կրակոցներ են հնչել, և մի կողմը եղել է ԲՀԿ ներկայացուցիչ, ԲՀԿ առաջնորդն արձագանքեց, թե տեղյակ է, և կարգ խախտողները պետք է պատասխան տան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել