ԱՄՆ-ը իր զորքերի ու սպառազինության մի մասը դուրս է բերում Մերձավոր Արևելքից |1lurer.am|
13:46 - 19 հունիսի, 2021

ԱՄՆ-ը իր զորքերի ու սպառազինության մի մասը դուրս է բերում Մերձավոր Արևելքից |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ վարչակազմը սկսել է ամերիկյան զորքերի ու սպառազինության որոշ մասի՝ մերձարևելյան մի շարք երկրներից դուրսբերման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

Նշվում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է մասնավորապես Իրաքից, Քուվեյթից, Հորդանանից ու Սաուդյան Արաբիայից դուրս բերել Patriot զենիթահրթիռային համակարգերի ութ մարտկոց: Տարածաշրջանից դուրս կբերվեն ռազմական օդանավերի մի մասն ու նշված սպառազինության վրա ծառայող հարյուրավոր ամերիկացի զինվորականներ:

ԱՄՆ-ը կրճատում է մերձարևելյան երկրներում իր ռազմական ներկայությունը, փոխարենը սպառազինությունն ուղղում է Չինաստանի ու Ռուսաստանի մարտահրավերներին դիմակայելուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել