Արցախից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորվել է 5 քաղաքացի
20:40 - 18 հունիսի, 2021

Արցախից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորվել է 5 քաղաքացի

Արցախից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով կա 5 վիրավոր, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

«Նրանք այժմ գտնվում են Սիսիանի բժշկական կենտրոնում։ Նախարարության նախաձեռնությամբ երկու վիրաբույժներ են սանավիացիայով մեկնել Սիսիան՝ վիրահատական միջամտության համար, քանի որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող արցախցու մոտ ուժեղ արյունահոսություն է: Նրա կյանքի համար պայքարում են բժիշկները»,- ասացին Առողջապահության նախարարությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել