Կիմ Չեն Ընը Փհենյանին կոչ Է արել պատրաստվել ինչպես ԱՄՆ-ի հետ երկխոսության, այնպես Էլ առճակատման |armenpress.am|
17:35 - 18 հունիսի, 2021

Կիմ Չեն Ընը Փհենյանին կոչ Է արել պատրաստվել ինչպես ԱՄՆ-ի հետ երկխոսության, այնպես Էլ առճակատման |armenpress.am|

armenpress.am: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեայի աշխատանքային կուսակցության կենտկոմի պլենումի ընթացքում հայտարարել Է, որ իր երկիրը պետք Է պատրաստ լինի ինչպես ԱՄՆ-ի հետ երկխոսության, այնպես Էլ առճակատման: Այդ մասին հաղորդել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ):

«Գլխավոր քարտուղարն ընդգծել Է, որ մեր պետության արժանապատվության եւ ինքնուրույն զարգացման շահերի պաշտպանության, պետության խաղաղ իրադրության եւ անվտանգության հուսալի երաշխիքի համար հարկավոր Է պատրաստվել ե՛ւ երկխոսության, ե՛ւ առճակատման: Մասնավորապես, առճակատմանը պատրաստվել ավելի հանգամանորեն»,-գրում Է ԿԿՀԳ Նշվում Է, որ նա «մանրամասն կերպով վերլուծել Է մեր Հանրապետության նկատմամբ ԱՄՆ-ի վարչակազմի՝ նոր առաջացած քաղաքական միտումը եւ պարզաբանել Է հակազդման համապատասխան ռազմավարական ու մարտավարական միջոցները եւ գործունեության ուղղությունները, որոնք ԱՄՆ-ի հետ հարաբերություններում կկիրառվեն առաջիկա օրերին»:

Նա նաեւ կոչ Է արել «պատասխանել ամեն ժամ փոխվող իրադրությանը եւ ջանքեր գործադրել Կորեական թերակղզում ստեղծված իրադրության կայուն հսկողության համար»: Ավելի վաղ ԱՄՆ-ն ավարտել Էր Հյուսիսային Կորեայի նկատմամբ իր քաղաքականության վերլուծությունը: Մայիսի վերջին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը եւ Միացյալ Նահանգների ղեկավար Ջո Բայդենը իրենց առաջին անմիջակա գագաթնաժողովն անցկացրեցին Վաշինգտոնում եւ պայմանավորվեցին Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական փոխգործակցության եւ լարվածության նվազեցման ուղղությամբ «գործնական» քայլեր ձեռնարկելու շուրջ: Դրա հետ մեկտեղ նրանք հաստատեցին, որ երկխոսությունն առաջ կմղվի նախորդ համաձայնությունների հիման վրա, ներառյալ 2018 թվականին Սինգապուրում ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ գործարքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել