Արտասահման է ուղարկվել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների աճյունների շուրջ 20 փորձանմուշ |armenpress.am|
15:11 - 18 հունիսի, 2021

Արտասահման է ուղարկվել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների աճյունների շուրջ 20 փորձանմուշ |armenpress.am|

armenpress.am: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների աճյունների շուրջ 20 փորձանմուշ ուղարկվել է արտասահման:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Արտասահման ուղարկված 20-ից ավելի փորձանմուշ կա, որոնց պատասխանների մեծ մասն արդեն ստացել ենք և դրանք նույնն են եղել, ինչ այստեղ իրականացված հետազոտությունների արդյունքում: Դեռ կան մի քանիսը, որ անգամ երրորդ երկիր են տանում՝ կրկնակի, եռակի ստուգումների համար: Այս գործընթացն ինչ-որ առումով նաև մեր կողմից, ցավոք, հապաղվում է, որպեսզի ծնողները մինչև վերջին կետը համոզված լինեն, անցնեն այդ ընթացքն ու տանեն հուղարկավորեն իրենց հարազատներին»,- նշեց Ավանեսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել