Ժողովուրդն ասում է՝ հերիք ու բոլ եղավ, երկիրն ունի ավելի մեծ մարտահրավերներ, քան ձեր ներքին խնդիրներն են. Էդմոն Մարուքյանը՝ նախկին ու նոր իշխանությունների տարաձայնությունների մասին
11:54 - 18 հունիսի, 2021

Ժողովուրդն ասում է՝ հերիք ու բոլ եղավ, երկիրն ունի ավելի մեծ մարտահրավերներ, քան ձեր ներքին խնդիրներն են. Էդմոն Մարուքյանը՝ նախկին ու նոր իշխանությունների տարաձայնությունների մասին

tert.am: Ժողովուրդն ուզում է և պարտադրում է համախմբում, ժողովուրդը չի հարցնում՝ սրան ես սիրում, թե   չես սիրում, ժողովուրդն ասում է՝ հերիք ու բոլ եղավ, երկիրն ունի ավելի մեծ մարտահրավերներ, քան ձեր ներքին խնդիրներն են: Այս մասին այսօր Արաբկիրում քարոզարշավի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով երկրում առաջ եկած խնդիրների և նախկին ու նոր իշխանությունների տարաձայնությունների մասին:

«Մարդիկ ուղղակի չեն կարողանում հանդուրժել այս ամենը: Երկիրը հազար խնդիր ունի, պետք է համախմբվենք, լուծենք այդ խնդիրները, սա է մարդկանց ուզածները, և մենք սա ենք անում»,-ասաց Մարուքյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել