Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 86 նոր դեպք
10:59 - 18 հունիսի, 2021

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 86 նոր դեպք

Հունիսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224086 դեպք, որոնցից 215893-ն` առողջացած, 4492-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2607 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1142332 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3613 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 86 նոր դեպք: Ունենք 238 առողջացած և 1 մահվան դեպք»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել