Աննախադեպ քարոզարշավ է, այսպիսի ատելության խոսք, հայհոյախառն խոսք երբեք չի եղել, բայց սա դեռ ծաղիկներն են․ Լևոն Տեր-Պետրոսյան |tert.am|
22:49 - 15 հունիսի, 2021

Աննախադեպ քարոզարշավ է, այսպիսի ատելության խոսք, հայհոյախառն խոսք երբեք չի եղել, բայց սա դեռ ծաղիկներն են․ Լևոն Տեր-Պետրոսյան |tert.am|

tert.am: Աննախադեպ քարոզարշավ է, այսպիսի ատելության խոսք, հայհոյախառն խոսք երբեք չի եղել, եղել են քաղաքական սուր քննադատություններ։ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում խոսելով ընտրություններից իր սպասելիքների և քարոզարշավի մասին՝ այսպես ասաց առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը։

«Բայց սա դեռ ծաղիկներն են։ Մենք ընտրությունների ընթացքում և հետո կտեսնենք դրա արդյունքները։ Հայտնի երկու կողմերը տիրապետում են հսկայական լծակների՝ և՛ ֆինանսական, և՛ վարչական, և՛ քրեական, և՛ ամեն ինչի։ Սրանց համար կենաց-մահու խնդիր է։ Հնարավոր են բախումներ և՛ քվեաթերթիկներ հաշվարկի ժամանակ, և՛ դրանից հետո,- ասաց նա, ապա հավելեց,- ես շատ լավատես չեմ, որ այս ընտրությունները հարթ ու հանգիստ կանցնեն։ Կունենանք այն, ինչ ունենք»։

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով՝ եթե ընտրությունների արդյունքով երկու իրար հետ մրցակցող հիմնական ուժերն են լինելու, ապա պետության ճեղքումը կանգեցնել հնարավոր չի լինի։

Պատասխանելով հարցին, թե ինչու ընդդիմությունը կոմպրոմիսների չի գնում, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց, որ աշխարհի ոչ մի երկրում ընտրությունների ժամանակ կոմպրոմիսներ չեն լինում, յուրաքանչյուր ուժ պայքարում է իր տեղերի համար։

«Հիմա պետք է տեսնենք, թե ինչպես է մեզ մոտ ձևավորվում խորհրդարանը, գուցե հարկադրված գնանք այդ ճանապարհով։ Կա՛մ պիտի գնան, որ Կառավարություն ձևավորվի, կա՛մ պիտի չգնան, նորից ընտրություններ լինեն, և այսպես պերմանենտ ցնցումների մեջ լինենք»,- ասաց նա


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել