Մենք Հայաստանում հաստատել ենք քրիստոնյա իշխանություն, որովհետև մեր իշխանությունը հենվել է բազմաց ձայնի վրա, իսկ ձայն բազմաց՝ ձայն Աստծո․ Նիկոլ Փաշինյան |tert.am|
13:43 - 14 հունիսի, 2021

Մենք Հայաստանում հաստատել ենք քրիստոնյա իշխանություն, որովհետև մեր իշխանությունը հենվել է բազմաց ձայնի վրա, իսկ ձայն բազմաց՝ ձայն Աստծո․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Մենք գտնվում ենք մի գյուղում, տարածքում, որը մեր քրիստոնեական հավատքի էպիկենտրոնն է, որովհետև այստեղ է գտնվում Խոր Վիրապը, որը կառուցվել է Լուսավորչի գբի վրա, որտեղ նա պահվել է։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում կայացած քարոզարշավին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց՝ Տրդատ թագավորը խոզանման կերպարանք էր ստացել, և Գրիգոր Լուսավորիչը նրան վերադարձրել է մարդկային կերպարանքը, ապա հայտարարեց․

«Ես կարծում եմ՝ այս պատմության մեջ շատ մեծ սիմվոլ կա, և մեր իրականության ամենամեծ պրոբլեմներից մեկը խոզակերպ իշխանությունն է։ Խոզակերպ իշխանությունը ընդհանրապես ամենամեծ պրեբլեմն է մեր երկրի, և մեր խնդիրն է  եղել, և 2018-ի հեղափոխությունը դրա համար է տեղի ունեցել, որ ՀՀ-ում խոզակերպ իշխանության էջը փակվի»,- ասաց նա՝ նշելով, թե այդտեղ շատ մեծ քրիստոնեական սիմվոլ կա։

«Ես պատահական չէի ասում, որ 2018-ին մեր հեղափոխությունը հենված էր հենց քրիստոնեական արժեքների վրա, և հենց այս համեմատությամբ կարելի է տեսնել այդ արժեքը։ Խոսքը տեսքի մասին չէ, մի մարդ կարող է ավելի սիրունատես լինել, մյուսը կարող է ավելի ոչ այնքան լավ արտաքին ունենալ, խոսքը ներքին բովանդակության և ժողովրդի հետ հարաբերությունների մասին։ Մենք Հայաստանում հաստատել ենք քրիստոնյա իշխանություն, որովհետև մեր իշխանությունը հենվել է բազմաց ձայնի վրա, իսկ ձայն բազմաց՝ ձայն Աստծո»,-ասաց նա։

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել