Որոշում է կայացվել կասեցնել Թեհրանում չարտոնված վայրէջք կատարած օդանավ շահագործողի վկայականը․ Քաղավիացիայի կոմիտե
10:01 - 14 հունիսի, 2021

Որոշում է կայացվել կասեցնել Թեհրանում չարտոնված վայրէջք կատարած օդանավ շահագործողի վկայականը․ Քաղավիացիայի կոմիտե

Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք ձեզ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ավարտվել է 2021 թվականի փետրվարի 19-ին և 20-ին «ՖԼԱՅ ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող Boeing B737-300 EK-FAA օդանավի մեկանգամյա տեխնիկական տեղափոխական թռիչքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությունը, ինչի արդյուքում արձանագրվել են թռիչքային անվտանգությանը սպառնացող թերություններ:

Հիմք ընդունելով արձանագրված թերությունները, ինչպես նաև այն փաստը, որ «ՖԼԱՅ ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ՍՊ ընկերությունը ներկա պահին չունի շահագործման ենթակա որևէ պիտանի օդանավ՝ որոշում է կայացվել կասեցնել թիվ 070 օդանավ շահագործողի վկայականը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նշված դեպքի հետ կապված քննությունը շարունակվում է:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մասնագիտական քննության արդյունքները կներկայացնի ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը:

Հ.Գ. Հիշեցնենք, որ խոսքը գնում է 2021 թվականի փետրվարի 20-ին «ՖԼԱՅ ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ՍՊ ընկերության Boeing B737-300 տիպի օդանավի Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում չարտոնված վայրէջք կատարելու կապակցությամբ, որը 2021 թվականի ապրիլի 23-ից գտնվում է Երևանի Զվարթնոց օդանավակայանում»"


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել