Հունիսի 21-ին կա՛մ մենք մտնում ենք համերաշխ Հայաստան, կա՛մ երկրում շարունակվում են ցնցումները,․ թշնամին դրանից օգտվել եւ օգտվելու է․ Էդմոն Մարուքյան
18:40 - 13 հունիսի, 2021

Հունիսի 21-ին կա՛մ մենք մտնում ենք համերաշխ Հայաստան, կա՛մ երկրում շարունակվում են ցնցումները,․ թշնամին դրանից օգտվել եւ օգտվելու է․ Էդմոն Մարուքյան

«Հայոց պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երբ թագավորության մեջ իշխանական տները, իշխանները մեկը մյուսի դեմ պայքարել, կռիվ են տվել, դրա արդյունքում անկում է ապրել թագավորությունը։ Հիմա թագավորություն չի, հանրապետություն է, հիմա էլ իշխանական տներ չեն, կուսակցություններ են, իշխաններ չեն, նախկին նախագահներ ու գործող վարչապետ խմբեր են։ Նույն բանն է, այս ձեւով է քանդվել երկիրը»,– այս մասին Էջմիածնում բնակչության հետ հանդիպման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էմոն Մարուքյանը՝ ընդգծելով, թե ինչ կարեւոր որոշման առաջ է Հայաստանի Հանրապետությունը։

«Հունիսի 21-ին կա՛մ մենք մտնում ենք համերաշխ Հայաստան, կա՛մ երկրում շարունակվում են ցնցումները, ցույցերը, անհնազանդության ակցիաները, գժտությունը, անհանդուրժողականությունն ու ատելությունը»,-ասաց Մարուքյանը։


Ըստ նրա՝ թշնամին դրանից օգտվել եւ օգտվելու է․ ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մայիսի 12-ից մի կողմ դրեց բոլոր տարաձայնությունները եւ ասաց՝ կանգնում ենք արտաքին դիվանագիտական ճակատն ամրացնելու, որպեսզի ադրբեջանական զորքերը բանակցությունների միջոցով երկրից հանենք։ Կեսից այդ պրոցեսն ի՞նչ եղավ․ ԱԳ նախարը հրաժարական տվեց, մնացինք առանց բանակցողների։
Ձեր ամեն մի ձայնից, ամեն մի քվեից է կախված մեր, մեր երեխաների վաղվա օրը, եւ ահա, մենք շանս ունենք լինել ավելի համախմբված կամ ավելի պառակտված լինելու, ատելության ջրաղացին ջուր լցնելու, որն անթույլատրելի է»,- նշեց կուսակցության առաջնորդը՝ հավելելով, որ այսօր այլ առաքելություն, քան երկրին համերաշխություն բերելը, քան բոլորին համախմբելն է, իրենց կուսակցությունը չունի․

«Մենք ոչ մի ամբիացիա չունենք․ ամեն բան հիմա մի կողմ դրված է, քանի որ այն պայմանները, որում մենք ենք ապրում, իրապես աննորմալ են, ոչ մի նորմալ վիճակում թշնամիները չեն կարող մտնել մեր սուվերեն տարածք եւ դուրս չգալ»։

 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել