Հունիսի 18-ին նախատեսված հանրահավաքը չի չեղարկվել, այդ լուրերը կեղծ են․ «Քաղաքացիական պայմանագիր»
23:42 - 12 հունիսի,2021

Հունիսի 18-ին նախատեսված հանրահավաքը չի չեղարկվել, այդ լուրերը կեղծ են․ «Քաղաքացիական պայմանագիր»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ կեղծ են լուրերը, թե չեղարկվել է հունիսի 18-ին նախատեսված հանրահավաքը։ Հայտարարությունում ասվում է․

«Սիրելի քաղաքացիներ,

Քիչ առաջ կեղծ լուրեր են տարածվել, թե հունիսի 18-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը չեղարկվել է: Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Ավելին, հենց այսօր Հանրապետության Հրապարակում սկսվել են հանրահավաքի կազմակերպման տեխնիկական աշխատանքները: Քարոզարշավի հաջող ընթացքը որևէ մեկը չի կարող կասեցնել»:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել