Կաշառք տալու մեջ մեղադրվող պատգամավորի թեկնածուն կալանավորվել է |armenpress.am|
16:10 - 12 հունիսի, 2021

Կաշառք տալու մեջ մեղադրվող պատգամավորի թեկնածուն կալանավորվել է |armenpress.am|

armenpress.amԴատարանը բավարարել է  Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Ա. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ-ն Ա. Ա.-ին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք է տվել նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել