Նոյեմբերի 17-ին ԳՇ պետը մի հայտարարություն է տարածել, որի մեծ մասը կեղծիք է. Արմեն Գրիգորյան |armtimes.com|
21:29 - 11 հունիսի, 2021

Նոյեմբերի 17-ին ԳՇ պետը մի հայտարարություն է տարածել, որի մեծ մասը կեղծիք է. Արմեն Գրիգորյան |armtimes.com|

armtimes.com: Նոյեմբերի 9-ից սկսած մեր քաղաքական թիմին ներկայացվել են աշխարհի բոլոր մեղադրանքները, և անվտանգության առումով հարցականի տակ են փորձել դնել մեր գործողությունները:

Այդպիսի քայլեր են փորձել անել այն մարդիկ, որոնք իրենց կառավարման շրջանում գրեթե ոչինչ չեն արել մեր անվտանգությունը բարձրացնելու համար: Այս մասին Իջևանում հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Համեմատության համար նաև նշեց, որ 1999-ից 2007թթ կառավարող ուժը Հայաստանում ռազմական բյուջեն կազմել է 1 մլրդ դոլարով, գործող իշխանության կառավարման շրջանում, 2018-2020թթ, Հայաստանի ռազմական բյուջեն եղել է 2 մլրդ դոլար: « Այսինքն 2 անգամ ավելի, քան 10 տարվա ընթացքում է եղել»,-ընդգծեց Գրիգորյանը:

«2009-17թթ քաղաքական ուժը ՀՀ-ումռազմական բյուջեն ավելացրել է մի մի մարդ, որն ասում է եղել է անվտնագւոյթյան առումով ՀՀ գլխավոր մասնագետը, ռազմական բյուջեն ավելացրել է 50 մլն դոլարով: Մեր իշխանության գալուց 7 ամիս անց ռազմական բյուջեն ավելացրել ենք 200 մլն դոլարով:

Անվտանգության մասնագետներ էիք, պատերազմով անցել էիք, դու չգիտեի՞ք, որ պատերազմի հիմնական պատճառներից է ռազմական բյուջեն:

Հայտարարում են, որ պատերազմի պատճառ է հանդիսացել մեր քաղաքական թիմի հայտարարությունները: Հարց է առաջանում, եթե ստացել ենք ապրիլյան պատերազմ, ապա 2011-15թթ ինչ հայտարարություն են արել:

Այդ մարդիկ գիտեն, որ պատերազմի պատճառներից մեկը ռազմական բյուջեն է: Բայց իրենց կառավարման շրջանում, երբ նույն Ադրբեջանը 1999-2007թթ իր ռազմական բյուջեն ավելացնում էր 3 անգամ, Հայաստանի ռազմական բյուջեն քիչ էր դրանից 3 անգամ:

Հիմա ընտրությունների պատճառով հայտարարագրել են իրենց ունեցվածքը, նայեք այդ թվերն ու նայեք 1999-2007 թվականների ռազմական բյուջեն:  Ռազմական բյուջեի աճը համեմատելի չէ իրենց եկամուտների աճի հետ:

Քայլեր չեն արել, ռազմական բյուջեն համապատասխանաբար չեն ավելացրել, մենք ստացել ենք  2016-ին այն, ինչ ստացանք նաև 2020-ին:

Մեզ մեղադրում էին, որ պատերազմի 4-րդ օրը ԳՇ պետն իբրև ԱԽ նիստում ասել է, որ պատերազմը պետք է դադարեցվի: Ես ուզում եմ ասել, որ պատերազմը սկսվելուց առաջին օրվանից յուրաքանչյուրս գիտեինք և ամեն ինչ անում էինք, որ պատերազմը դադարի: ԶՈւ ԳՇ պետը ստել է:

Մենք հրապարակել ենք այդ ԱԽ նիստի և արձանագրությունը, և ձայնագրությունը, և ամբողջ հայ ժողովուրդն է տեսել, որ նման բան չի եղել:

Ավելին, 2020 թվականի օգոստոսի 21-ին տեղի ունեցած ԱԽ նիստում ԳՇ պետը մեզ ասում էր, որ արևելյան օպերացիոն ուղղությունով ոչ մի քայլ հետ, մենք ջախջախել ենք թշնամուն:

Դրանից 3-4 ամիս հետո պատերազմի արդյունքներն արձանագրելուց հետո նա հետ է կանգնել իր խոսքերից, և նոյեմբերի 17-ին մի հայտարարություն է տարածել, որի մեծամասնությունը կեղծիք  է եղել:

Շարունակությունը՝ Armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել