«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության թեկնածուները շրջել են Կենտրոնի փողոցներով |armenpress.am|
18:45 - 11 հունիսի, 2021

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության թեկնածուները շրջել են Կենտրոնի փողոցներով |armenpress.am|

armenpress.am:  ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 5-րդ օրը «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության թեկնածուները իրենց քարոզարշավը մեկնարկել են Կենտրոնի  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց, որտեղ օրհնություն ստանալուց հետո կուսակցության թեկնածուները շրջել են Կենտրոնի փողոցներով, շփվել քաղաքացիների հետ, լսել նրանց մտահոգությունները, պատասխանել  նրանց հուզող հարցերին։

«Թեև ակնհայտ է հասարակության խորը հիասթափությունը քաղաքական գործընթացների նկատմամբ, բայց նաև շատ ոգևորիչ և պարտավորեցնող է, որ մեր բազմաթիվ քաղաքացիներ, վստահելով «Զարթոնքի» հովանու ներքո համախմբված և տարիներ շարունակ ազգային արժեքների պաշտպանությանը լծված գործիչներին, խիստ անհրաժեշտ են համարում մեր քաղաքական ուժի ներկայությունը ազգային ժողովում՝ որպես ազգային արժեքների պահապաններ», - հայտնում են կուսակցությունից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել