«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը իշխանության գալով կվերանայի հանրակրթության համակարգը |armenpress.am|
17:03 - 11 հունիսի, 2021

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը իշխանության գալով կվերանայի հանրակրթության համակարգը |armenpress.am|

armenpress.am:  «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը Գիտությունների ազգային ակադեմիայի հարթակից մեկնարկած նախընտրական քարոզարշավին բարձրաձայնեց կրթության և գիտության ոլորտներում երկրի առաջ ծառացած որոշ խնդիրներ:

«Ծրագրերում մի առաջնայնություն ունենք՝ մեր գիտնականների հետ կապված: ԳԱԱ-ի ենթակայության տակ գործող մի շարք գիտահետազոտական ինստիտուտներ պետության կողմից շեշտակի ուշադրությանն անհրաժեշտություն ունեն: Դրանք պետք է կատարելագործվեն պետական կառավարման առավելագույն ռեժիմով, տեխնոլոգիապես բարձր մակարդակի բոլոր անհրաժեշտ պարագաներով ապահովելու, սկսած սարքավորումներից՝ ներառյալ ժամանակակից մասնագետներով: Ինչ վերաբերում է կրթությանը, ապա իշխանության գալուց օրեր անց մենք անպայման վերանայելու ենք հանրակրթության համակարգը, Բոլոնիայի համաձայնագրի մի շարք կետեր, 12-ամյա կրթության գոյությունը, ավագ դպրոցի կարգավիճակը և այլն»,- ասաց Ուրիխանյանը:

Նա հայտնեց, որ իրենք այնպես կանեն, որպեսզի կրթությունն ավելի օգտակար դառնա մարդու կյանքի համար:

Ուրիխանյանը նաև ընդգծեց, որ իրենք նախատեսում են ապահովել աշխատատեղեր, ինչի շնորհիվ կապահովեն նաև գործազրկության որոշակի թվով չեզոքացում:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել