Սերժ Սարգսյան. «Եթե փաստաթուղթը հայանպաստ լիներ, ապա Փաշինյանն արդեն ստորագրած կլիներ» |hetq.am|
23:02 - 10 հունիսի, 2021

Սերժ Սարգսյան. «Եթե փաստաթուղթը հայանպաստ լիներ, ապա Փաշինյանն արդեն ստորագրած կլիներ» |hetq.am|

hetq.am: «Պատիվ ունեմ» դաշինքն այսօր հանդիպում է ունեցել Սյունիքի բնակիչների հետ, որի ընթացքում ՀՀ երրորդ նախագահին հարց են տվել՝ արդյոք նա տիրապետում է՝ ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել Նիկոլ Փաշինյանը։ Որին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ այն հայանպաստ փաստաթուղթ է, բայց չի ստորագրել։ «Բա ինչու՞ չի ստորագրել, բա Ալիևը չէր ստիպել ստորագրել։ Բա Ալիևն ինչի՞ է մտել մեր տարածքներ»,- ասաց Սարգսյանը։

Տեղեկացրեց, որ այսօր եղել է Տեղ գյուղում, որի տարածքներից 350 հա-ն գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Ըստ Սարգսյանի՝ Ալիևը մտել է այդ տարածքներ, որ ճնշի Փաշինյանին, իսկ վերջինս ստորագրի փաստաթուղթը։ «Ինչ պատահեց, որ Ալիևը համբերում է մինչև ընտրություններն ավարտվի, բա հայանպաստ է, ստորագրեր, բա ինչի՞ արտաքին գործերի նախարարը հրաժարական տվեց իր տեղակալներով հանդերձ, ինչու՞, երբ ունենք հսկայական խնդիրներ նաև միջազգային ասպարեզում և չունենք մեկը, որը կարողանա ներկայացնել ՀՀ ԱԳՆ-ն տարբեր հարթակներում։ Թող ինքն ասի՝ ինչ է խոստացել Ալիևին, որ նա իր կարծիքը փոխել է»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Ըստ Սարգսյանի՝ եթե փաստաթուղթը հայանպաստ լիներ, ապա Փաշինյանն արդեն ստորագրած կլիներ, եթե չի ստորագրել, ուրեմն պետք է սպասել նոր «սյուրպրիզների»։ Հարց հնչեցրեց, եթե փաստաթուղթը հայանպաստ է, ինչու՞ են գաղտնի պահել և խոսել դրա մասին միայն հասարակական ճնշումից հետո։

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել