Մեծացնել գիտության ֆինանսավորումը , պայմաններ ստեղծել գիտաշխատողի գիտական պրոֆեսիոնալ աճի համար, վերազինել գիտական լաբորատորիանները․ ԼՀԿ |1lurer.am|
20:52 - 10 հունիսի, 2021

Մեծացնել գիտության ֆինանսավորումը , պայմաններ ստեղծել գիտաշխատողի գիտական պրոֆեսիոնալ աճի համար, վերազինել գիտական լաբորատորիանները․ ԼՀԿ |1lurer.am|

1lurer.am: Քարոզարշավի հերթական օրը «Լուսավոր Հայաստանը» սկսեց Արաբկիր վարչական շրջանում: Բակային քարոզարշավի կողմնակից են, հանրահավաքներ չեն անի, քաղաքացիների ժամանակը չեն վատնի, նյարդերն էլ կխնայեն: Բակից բակ, փողոցից փողոց կշրջեն, ծրագրերը կբարձրաձայնեն:

Անի Սամսոնյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, ԼՀԿ) - «Լուսավոր Հայաստանը» այն քաղաքական ուժն է, որը կարող է պարզ երեսով մտնել բակեր և մտահոգություն չունենալ, որ կարող է խնդիր լինել:

Երկրին խաղաղություն բերելու, անվտանգության հարցերը լուծելու ճանապարհը լավ գիտեն, ասում են՝ նախևառաջ պետք է ատելության խոսքը բացառել, պետության ներսում էլ համերաշխություն ձևավորել:

Գևորգ Գորգիսյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, ԼՀԿ) - Ամենակարևոր ուղերձը, որ ուղղում ենք քաղաքացիներին, համերաշխությունն է, և առանց համերաշխության որևէ մեկը չենք կարող կյանքի կոչել: Եթե շարունակեն ռեսուրսները միմյանց դեմ ուղղել, որևէ ծրագիր կյանքի չի կոչվելու: 

Թե ինչպիսի Հայաստան են խոստանում ներկայացրել են նախընտրական թռուցիկներում: Ծրագրերը շատ են՝ երկրի անվտանգության հարցերից մինչև տնտեսություն ու գյուղատնտեսություն: Առաջնահերթությունների ցանկում ներառել են նաև կրթության ու գիտության հարցերը:

Գևորգ Գորգիսյան - Առաջին հերթին մեծացնել գիտության ֆինանսավորումը և պայմաններ ստեղծել գիտաշխատողի գիտական պրոֆեսիոնալ աճի համար, վերազինել գիտական լաբորատորիանները, վերազինել Գիտությունների ազգային ակադեմիան:

Ծրագրերը կյանքի կոչելու համար մտադիր են բոլոր պրոֆեսիոնալաներին համախմբել ու ազգային համաձայնության կառավարություն ձևավորել:

Մինչև այդ վստահեցնում են՝ այլընտրանք կա, միայն պետք է հունիսի 20-ին ընտրատեղամաս գնալ ու քվեարկել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել