Հայկ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու քրգործը կասեցվել է |azatutyun.am|
20:37 - 10 հունիսի, 2021

Հայկ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու քրգործը կասեցվել է |azatutyun.am|

azatutyun.am: Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործը կասեցվել է հետմահու դատահոգեբանական փորձաքննության եզրակացության արդյունքներից հետո, թեև նշանակվել է կրկնակի փորձաքննություն, որի արդյունքները ստանալուց հետո չի բացառվում, որ գործը կարճվի։

Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի իրադարձությունների գործով առանցքային վկաներից էր:

2019-ի սեպտեմբերին Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել էր 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Ըստ Մարտի 1-ի քրեական գործի` ոստիկանության գործողությունների օրինական լինելու պատրանք ստեղծելու, այդ գործողությունները իբրև իրավաչափ ներկայացնելու նպատակով ոստիկանության մի խումբ ծառայողներ հետին ամսաթվով՝ 2008 թվականի փետրվարի 29-ի թվագրմամբ, կազմել, ստորագրել և շրջանառության մեջ են դրել ակնհայտ կեղծ, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր այն մասին՝ իբրև ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ստացվել են տեղեկություններ Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին, ու հենց այդ պատճառով էլ ոստիկանությունը որոշում էր կայացրել բերման ենթարկել Ազատության հրապարակում գիշերող ցուցարարներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել