Իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա․ Լևոն Տեր–Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի պնդման մասին, թե առաջին նախագահն իրեն ասել է՝ հողերը պետք է տաս
14:49 - 10 հունիսի, 2021

Իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա․ Լևոն Տեր–Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի պնդման մասին, թե առաջին նախագահն իրեն ասել է՝ հողերը պետք է տաս

Դուք ոչ թե ինձ պետք է հարցնեք, այլ Նիկոլ Փաշինյանին, ցույց տուր այդ ասածի ձայնագրությունը, իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ,«Հայ ագզային կոնգրես» կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Լևոն Տեր–Պետրոսյանը իրեն 2018 թվականին ասել է՝ հողերը պետք է տաս։

«Ես գնացել եմ նրան մի բան ասելու։ Եթե դուք հետևել եք իմ հրապարակումներին, ինձ միշտ մտահոգել է Ղարաբաղի հարցը՝ անկախ նրանից Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք, Նիկոլ Փաշինյանի օրոք, ես նրան ասել եմ հետևյալը․ քո առաջին գործը պետք է լինի ֆիքսել այն ժառանգությունը, որ դու Ղարաբաղի հարցում ստացել ես Սերժ Սարգսյանից փաստաթղթով։ Հարց է տալիս ինչ փաստաթուղթ, ասում եմ՝ ես հիմա թելադրում եմ, նամակ ես գրում ԱԳ նախարարին, պահանջում եմ երկու օրվա ընթացքում ինձ ներկայացնել Ղարաբաղի կարգավորման իրավիճակը ապրիլի 18-ի դրությամբ։ Ասեց ինչու է պետք քեզ, որպեսզի դու դա ունենաս, թե ինչպիսի ժառանգություն ես ստացել, դրանից հետո ավելի լավ լուծում կբերես, կլինի քո պատիվը, ավելի վատ լուծում կբերես, կլինի քո խայտառակությունը»,-ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել