Երեւանի մի շարք շենքեր հանվեցին գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկից, նրանց թվում է «Դոլմամա» ռեստորանի շենքը |armtimes.com|
12:06 - 10 հունիսի, 2021

Երեւանի մի շարք շենքեր հանվեցին գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկից, նրանց թվում է «Դոլմամա» ռեստորանի շենքը |armtimes.com|

armtimes.com: Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի՝ կառավարության 2013 թվականի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին»  որոշման ցանկից հանվեցին Պուշկինի 4 տուն․ Պուշկինի 8․ Պուշկինի 8, բն. 3. Պուշկինի 10-1 և 6ա. Պուշկինի 10, բն. 3, Պուշկինի 10, հ. 6 տարածք հասցեները։

Այս որոշմամբ «Դոլմամա» ռեստորանի շենքի տարածքը ևս հանվեց գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկից։

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշեց, որ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով պատմամշակութային հուշարձանների պահպանման հարցը:

«Նման պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի ձևափոխումը, քանդումը, տեղափոխումը մեր կառավարության համար ընդունելի չէ, և համաձայն այս որոշման՝ մենք այս սկզբունքից ելնելով շարունակելու ենք այդ քաղաքականությունը վարել»,- ասաց Ավինյանը՝ մանրամասնելով, որ խոսքը վերաբերում է նաև «Դոլմամա» ռեստորանի շենքին:

Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել