Ռոբերտ Քոչարյան․ «Մենք գալիս ենք Երևանը նորից շինհրապարակի վերածելու համար» |hetq.am|
20:57 - 09 հունիսի, 2021

Ռոբերտ Քոչարյան․ «Մենք գալիս ենք Երևանը նորից շինհրապարակի վերածելու համար» |hetq.am|

hetq.am: Մայրաքաղաք Երևանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն իր քարոզարշավը մեկնարկեց Նոր Նորք վարչական շրջանից։ Ելույթներով հանդես եկան հենց ինքը՝ Քոչարյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն ու դաշինքի այլ ներկայացուցիչներ։

Ռոբերտ Քոչարյանն իր ելույթի սկզբում հիշեցրեց, որ ինքը երևանցի չէ, սակայն արդեն 24 տարի է՝ իր ընտանիքի հետ ապրում է Երևանում և իրեն արդեն երևանցի է համարում։ Նա ընդգծեց, որ իր նախագահության տարիներին շատ աշխատանքներ են կատարվել Երևանում, փոխել են քաղաքի տեսակը, փորձել են ավելի ժամանակակից, աշխույժ և շնչող քաղաք ստեղծել։

«Ես ուղղակի հիշեցնեմ, որ 97-98 թվականներին քաղաքում եղել է ընդամենը երեք լուսավորված փողոց, իսկ բենզինը կանիստերներով ծախում էին ցիստեռների մոտից։ Սա է եղել իրականությունը։ Հիմա մենք վերադառնում ենք քաղաքը նորից շինհրապարակաի վերածելու համար, աշխատատեղեր ստեղծելու համար, ձեր կյանքի որակը բարելավելու համար։ Սա է մեր նպատակը»,- դիմելով քաղաքացիներին՝ ասաց երկրորդ նախագահը՝ հավելելով, որ այդ նպատակների իրականացման համար կա մեկ խոչընդոտ (հավանաբար նկատի ունի Նիկոլ Փաշինյանին, խմբ․), որին պետք է վռնդել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել