Սուրեն Պապիկյանը հայտնեց առաջիկայում ևս երկու էլեկտրագնացք Հայաստան ներմուծելու մասին |armenpress.am|
20:17 - 09 հունիսի, 2021

Սուրեն Պապիկյանը հայտնեց առաջիկայում ևս երկու էլեկտրագնացք Հայաստան ներմուծելու մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստան է ներմուծվելու ևս երկու նոր էլեկտրագնացք: Գյումրիում հանրահավաքի ժամանակ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:

«Մասնակցել եմ «Հարավկովկասյան  երկաթուղի» ընկերության միջոցառմանը: Ընդունել ենք 27 գերժամանակակից վագոններ, որոնք համալրել են Հարավկովկասյան երկաթուղու ունեցած շարժակազմերը: Եվս երկու էլեկտրագնացք առաջիկայում ներմուծվելու է Հայաստան: Այն ոչ միայն լինելու է Երևան-Բաթում ուղղությամբ աշխատող գնացք, այլև պետք է ամեն ինչ անենք, որ այդ գնացքը սպասարկի նաև Գյումրի- Բաթում, Գյումրի-Թբիլիսի ուղղություններով: Ու ոչ միայն Հայաստանի զբոսաշրջիկները պետք է գնան այնտեղ հանգստանալու, այլ նաև հարևան երկրից պետք է գան Հայաստանում` Գյումրիում հանգստանալու»,- ընդգծեց Պապիկյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել