Այս իշխանությունը գերիների հարցը մատնել է անտարբերության․ Դավիթ Հարությունյան
13:24 - 09 հունիսի, 2021

Այս իշխանությունը գերիների հարցը մատնել է անտարբերության․ Դավիթ Հարությունյան

Ցավով պետք է նշեմ, որ այս իշխանությանը  գերիների խնդիրը ընդհանրապես չի մտահոգում, երբեք չի մտահոգել ։  Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ նոյեմբերյան հայտարարություն մեջ բոլոր հարցերին անդրադարձ է կատարված շատ հստակ ժամանակացույցով, իսկ գերիների հերցին ընդհանարպես անդրադարձած է շատ ընդհանուր տերմինաբանությամբ։ Այսինքն երբ խոսքը վերաբերում էր հողերը վերադարձնելուն, ապա այս իշխանությունը շատ հստակ վերցնում է պարտավորություններ և նշում է ժամկետներ, երբ խոսքը գնում է գերների վերադարձին՝ որևէ ժամկետ չեք գտնի։ Այս մասին այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի ասուլիս ընթացքում ասաց Դավիթ Հարությունյանը։ Վերջինս հավելեց․

«Այս ձեռագիրը մենք տեսնում ենք հետագա ողջ գործունեության ընթացքում՝ հունվարյան հայտարարության մեջ որևէ խոսք չեք տեսնի գերիների մասին, սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին նախագծի մասին որևէ խոսք չեք գտնի գերիների մասին։ Այս իշխանությունը գերիների հարցը մատնել է անտարբերության»։

Անդրադառնալով ԱԳ նախարար Արա Այվազյանի հրաժարականին և հրաժեշտի խոսքի բովանդակությանը, Հարությունյանը նշեց, որ իր կարծիքով այդ հայտարարության մեջ դետալները քիչ էին, սակայն Այվազյանը հստակ ներկայացրել է իրավիճակը։ 

«Եկեք ուշադրություն դարձնենք, թե ինչ հիմնական բանակներ կան, կամ ինչ հիմնական ուժեր կան յուրաքանչյուր երկրում, որը պայքարում է անվտանգության համար՝ դա Զինված ուժերն են և հետո դիվանագիտական կորպուսը։ Երեք տարի շարունակ ամեն ինչ արվեց, որպեսզի ջախջախվի մեր Զինված ուժերը, որպեսզի կազմալուծվեն և հետագայում արվեցին քայլեր, որ ջախջախվի մեր դիվանագիտական կորպուսը, այսինքն այսօր այդ մարտադաշտում մենք նույնպես զինվոր չունենք, ինչպես սահմանին»,- ավեալցրեց Հարությունյանը։

Լրագրողի այն հարցին, թե ինչպես Հարությունյանը կմեկնաբանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը՝ նախկինում զինվորներին մատակարարավող սննդի մասին, Հարությունյանը պատասխանեց, թե չի կարող պատասխանել զառանցանքների։ 

«Չեմ կարող պատասխանել մի մարդու, ում կարծիքով Զինված ուժերի հիմնական սկզբունքը ելակն է, ամենևին իմ ասածը չի նշանակում, թե մեր զինվորները եղել են սոված, նման բան չի եղել։ Ուղղակի այդ մարդը երբևէ չծառայելով չի պատկերացնում ինչ է Զինված ուժերը, իհարկե այդտեղ ռեստորանային սննունդ չի մատակարարվում, այն ինչ ինքն ասում է զառանցանք է։ Մեկ այլ զառանցանք  է այն, որ իրեն հաջողվել է  վերջին ժամանակաշրջանում ապահովել ավելի շատ թե՛ զենք, թե՛ ռազմամթերք, և վերազինել բանակը, որովհետև իրականում նա արել է հակառակը։ Նա մսխել է պաշտպանության բյուջեի միջոցները անիմաստ ձևով դրանով իսկ քայքայելով մեր Զինված ուժերը ։ Իհարկե, դա միակ ուղղությունը չի եղել, այլ ուղղություններով նույնպես քայլեր են արվեն Զինված ուժերը քայքայելու համար»,- եզրափակեց Հարությունյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել