Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ կքննարկեն ԼՂ թեման. Ջեյք Սալիվան |1lurer.am|
10:39 - 08 հունիսի, 2021

Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ կքննարկեն ԼՂ թեման. Ջեյք Սալիվան |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգների ու Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում հաջորդ շաբաթ նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի, Աֆղանստանի, Իրանի հետ կապված հիմնահարցերը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Երկու երկրների ղեկավարներն ուշադրության կարժանացնեն նաև Վաշինգտոն-Անկարա «լուրջ տարաձայնությունների» թեման, որը վերաբերում է, մասնավորապես, մարդու իրավունքների ու արժեքների ոտնահարմանը:

Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Սալիվանն ընդգծել է, որ Արևելյան միջերկրածովյան հարցը, Սիրիայի, Իրանի թեմաները, ինչպես նաև ամերիկյան զորքերի՝ Աֆղանստանից դուրսբերումից հետո Թուրքիայի դերակատարման հիմնախնդիրը Էրդողան-Բայդեն օրակարգում կլինեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել