Ռուսաստանի հետ երկխոսությունը թուլության նշան չէ․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Բայդենին |tert.am|
09:36 - 08 հունիսի, 2021

Ռուսաստանի հետ երկխոսությունը թուլության նշան չէ․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Բայդենին |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հունիսի 7-ին կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են «զսպել, բայց միևնույն ժամանակ երկխոսություն վարել Ռուսաստանի հետ», հաղորդում է DW-ն։

«Մենք քննարկել ենք հարցերի լայն շրջանակ՝ Ռուսաստան, Չինաստան, միջազգային ահաբեկչություն, կիբերսպառնալիքներ, կլիմայի փոփոխություն»,- բանակցություններից հետո լրագրողներին ասել է նա։

Սթոլթենբերգի խոսքով՝ Բայդենի հետ համակարծիք են Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության հարցում, որը ենթադրում է՝ «արտաքին պաշտպանություն և երկխոսություն»:

Նա նաև ողջունել է նախքան Ժնևում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հետ հանդիպելու ԱՄՆ նախագահի որոշումը:

«Ռուսաստանի հետ երկխոսությունը թուլության նշան չէ։ Մենք ուժեղ ենք, մենք միասնական ենք։ Մենք պետք է երկխոսություն վարենք Ռուսաստանի հետ»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել