Ամեն ինչ անելու ենք, որ ՔՈ կուսակցությունն ընտրողները տարիներ անց էլ չամաչեն բարձր գլխով հայտարարել իրենց ընտրության մասին․ Սուրեն Սահակյան
21:23 - 07 հունիսի, 2021

Ամեն ինչ անելու ենք, որ ՔՈ կուսակցությունն ընտրողները տարիներ անց էլ չամաչեն բարձր գլխով հայտարարել իրենց ընտրության մասին․ Սուրեն Սահակյան

Այսօր «Քաղաքացու որոշում» կուսակցության քարոզարշավը մեկնարկեց Երևանում։ Մենք մեկնարկեցինք պոզիտիվով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության առաջին համար Սուրեն Սահակյանը։

«Ընտրողներին իմ անձնական ուղերձն է, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ ՔՈ կուսակցությունն ընտրողները տարիներ անց էլ չամաչեն բարձր գլխով հայտարարել իրենց ընտրության մասին, հայտարարել որ մեր կուսակցության համակիրն են և ժամանակին ճիշտ որոշում են կայացրել։ ՔՈ կուսակցությունն ընտրողները կարող են վստահ լինել, որ իրենց ընտրությունը վերացնելու է ներքին ուժերը ջլատող թշնամանքը, ատելությունը։ Ընտրելով մեզ դուք ընտրում եք փոփոխությունների և, ի վերջո, կայունության, խաղաղության ու բարեկեցության ճանապարհը։ Մենք հաղթելու ենք, քանի որ ճշմարիտը միշտ հաղթում է։

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ քվեաթերթիկի համարը 17-ն է։ Մեր ծրագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով ,-գրել է Սահակյանը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել