«Հայաստանն ընտրում է». վաղը մեկնարկում են Հանրայինի հեռուստաբանավեճերը |1lurer.am|
19:36 - 07 հունիսի, 2021

«Հայաստանն ընտրում է». վաղը մեկնարկում են Հանրայինի հեռուստաբանավեճերը |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների շրջանակում նախաձեռնել է «Հայաստանն ընտրում է» խորագրով հեռուստաբանավեճեր, որոնց հրավիրվելու են ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր 26 ուժերի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում են Հանրային հեռուստաընկերությունից։

Հեռուստաբանավեճերը անցկացվելու են երկու խմբով: Հունիսի 8-ի և 11-ի  հեռուստաբանավեճերին հրավիրվում են ընտրություններին մասնակցող դաշինքների և կուսակցությունների ցուցակների 2-10 համարներից մեկական ներկայացուցիչներ: Խմբերի բաժանման սկզբունքը կատարվել է ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացված վիճակահանության:

Հունիսի 16-ին և 17-ին հեռուստաբանավեճերին հրավիրվում են նախընտրական ցուցակները գլխավորող գործիչները: Խմբերն այս դեպքում բաժանվում են ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում կուսակցության գրանցման ամսաթվի:

Թեկնածուները հնարավորություն են ունենալու ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը և դիրքորոշումն առանցքային հարցերի շուրջ:

Հեռուստաբանավեճերը տեղի են ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հիմնական դահլիճում, որտեղ կառուցվել է Հանրայինի ամենամեծ հեռուստատաղավարը՝ հատուկ նախատեսված 2021 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական բանավեճերի նկարահանումներն իրականացնելու համար:

Նախագծի տեխնիկական աջակցությունն ապահովում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտը:

Նախագծի ֆինանսավորումն իրականացվում է միջազգային դոնոր գործընկերոջ կողմից:

Բանավեճերը կհեռարձակվեն հունիսի 8-ին, 11-ին, 16-ին և 17-ին՝ ժամը 22:00-ին:  Հանրայինն առանց տարբերանշանի բաց կապուղի կտրամադրի բոլոր հեռարձակողներին:

Առաջին ալիքն ակնկալում է թեկնածուների ակտիվ ներգրավվածությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել