Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Եգոր Զայցևի, ԱՀԿ իմունիզացիայի գծով խորհրդատուներ Ալեքսանդր Կվիտաշվիլիի և Լյուդմիլա Նիազյանի հետ:
Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում իրականացված և ընթացիկ իրազեկման աշխատանքները` հավելելով, որ հայկական կողմը միշտ պատրաստակամ է ԱՀԿ-ի հետ համատեղ գործունեություն ծավալելու: Հանդիպման ընթացքում կողմներն անդրադարձել են նաև հակաբիոտիկների չարաշահմանը, որը խնդիր է ամբողջ աշխարհում:
Հանդիպման ավարտին ներկայացվել են հակաբիոտիկների կիրառման ծավալի կրճատմանն ուղղված առաջարկներ, ինչպես նաև քննարկվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությանն ու անվստահությանը վերաբերող հարցեր:
comment.count (0)