Ընտրության ամբողջ տրամաբանությունը ոչ թե ընդդիմություն մասին է, այլ իշխանության․ Ռոբերտ Քոչարյան
16:19 - 07 հունիսի, 2021

Ընտրության ամբողջ տրամաբանությունը ոչ թե ընդդիմություն մասին է, այլ իշխանության․ Ռոբերտ Քոչարյան

1998 թվականից այդ քաղաքական գնահատականի թեման ինձ ուղղակի հետապնդում է։ Ես այն ժամանակ որոշել եմ գիծ քաշենք, հետ չնայենք, առաջ շարժվենք, քանի որ նաև տնտեսությունը շատ վատ վիճակում էր և համարում էի, որ պետք է համերաշխության, կանխատեսելիության մթնոլորտ ստեղծել, հետ չգնանք, զբաղվենք ապագայով։ Այս մասին Մեղրիում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Ինչ-որ տեղ հաջողության իհարկե հասել ենք, ինձ հաջողվեց որոշակի դինամիզմ հաղորդել երկրի զարգացմանը, բայց դա ստեղծեց այլ խնդիրներ։ Դու մի հարց լուծում ես, բայց մի նոր հարց է առաջանում, պետք  է ուղղակի բալանսը գտնեն։ Ես այդ փորձը ունեմ, ես գիտեմ, որ հունիսի 20-ից հետո պետք է լինելու գնահատականներ տալ։ Անցյալի պռոբլեմը այն է, որ հենց գնում ես անցյալ վտանգ կա, որ կմնաս այնտեղ։ Այս իշխանությունը այդպես արեց և մինչև այսօր իրենց քարոզարշավում խոսում են ոչ թե այս 3 տարիների իրենց արածի կամ չարածի մասին, ինչի մասին ասեք խոսում են»,- նշեց նա։

Քոչարյանի խոսքով՝ ընտրության ամբողջ տրամաբանությունը ոչ թե ընդդիմություն մասին է, այլ իշխանության։

«80 տոկոսը պետք է լինի իշխանության մասին՝ ինչ խոստումներ են տվել ինչ կարգախոսներով են եկել և ինչ են արել փաստերով։ Օրինակ ասեն՝ գործազրկությունը, աղքատությունը եղել են այսքան տոկոս, մենք սարքել ենք այսքան։ Ես ասում եմ, որ ես դարձել եմ նախագահ ծայրահեղ աղքատությունը եղել է 21 տոկոս, երբ ես պաշտոնաթող եմ եղել՝ 3․1 տոկոս է եղել։ Իմ նախագահության ժամանակ միջին աշխատավարձը աճել է 5 անգամ։ Եթե մենք հետադարձ հայացքով գնահատական չենք տալիս ես ընդունում եմ, որ անպատժելիության  բան է առաջանում։ Դա էլ իր հետևանքները ունի, ես դրա մասին չէր մտածում,  ես մտածում էի առաջ գնանք, երկրի բյուջեն ընդամենը 300 միլիոն դոլլար էր, կենսաթոշակի 2500 դրամ էր։ Ես մտածում էի, եթե հետ գնամ զբաղվեմ այդ ամենով, պետք է շարունակեմ 2500 դրամ թոշակ տալ, ասացի ավելի լավ է այս էջը փակել ու առաջ գնալ»,- եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել