Վիճակը ծանր է, բայց կարելի է շտկել. Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը տվեց քարոզարշավի մեկնարկը |armenpress.am|
14:59 - 07 հունիսի, 2021

Վիճակը ծանր է, բայց կարելի է շտկել. Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը տվեց քարոզարշավի մեկնարկը |armenpress.am|

armenpress.am:  «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը» ընտրություններում հաջողության հասնելու դեպքում խոստանում է շրջադարձային փոփոխություն կատարել:

Դաշինքը քարոզարշավի մեկնարկը տվեց Հանրապետության հրապարակից:

Դաշինիքի ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը հայտնեց, որ անմիջապես հետո այցելելու են «Եռաբլուր» զինվորական պանթեոն ՝ հարգելու հերոսների հիշատակը:

«Սա չափազանց ճակատագրական մեկնարկ է՝ ընտրություն «հանրապետության» և «կայսրության» միջև: Եվ մեր բոլորի՝ քաղաքական միավորների պարտքն է, որ կարողանանք ոգեշնչել մեր հանրությանը՝ քվեարկել հօգուտ հանրապետության, Հայաստանի, պայծառ և անվրեպ հայրենիքի»,-ասաց Բաբաջանյանը:

Դաշինիքի ցուցակի երկրորդ համար Լևոն Շիրինյանն էլ ասաց, որ համահայկական մոբիլիզացիա են հայտարարում: «Մենք ըստ էության ձեր որոնած նոր քաղաքական ուժն ենք՝ երիտասարդ, չկոռումպացված, անարատ կենսագրությամբ»:

Ըստ նրա՝ անկողմնակալ յուրաքանչյուրի համար պարզ է, որ, ճիշտ է, վիճակը շատ ծանր է: «Բայց կարելի է և պետք է շրջել: Այդ իմաստով մենք ձեզ հետ շրջադարձ ենք կատարելու դեպի վեհը, ռոմանտիկը…. »,- ասաց Շիրինյանը:

Դաշինքի անդամներն այնուհետև նախընտրական բուկլետներ բաժանեցին Էջմիածնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել