Կամավորական ջոկատի հրամանատարը եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ․ ԱԱԾ-ն ձերբակալել է նրան |armtimes.com|
17:26 - 04 հունիսի, 2021

Կամավորական ջոկատի հրամանատարը եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ․ ԱԱԾ-ն ձերբակալել է նրան |armtimes.com|

armtimes.com: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում է։ 

Վարչապետի պաշոտանակատարը դավաճաններին պատժելու Գեղանիստ համայնքի բնակչի կոչին ի պատասխան ասաց, որ պետք չէ թացը չորի հետ խառնել։

Նա նշեց, որ առաջիկա օրերին հաղորդագրություն կլինի պետական դավաճանության դեպքի մասին։ Խոսքը կամավորական ջոկատներից մեկի հրամանատարի մասին է, ով լինելով մարտի դաշտում եղել է Ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ եւ Հադրութի շրջանի մեր ուժերի տեղակայման եւ այլ կարգի լրտեսական տեղեկություններ է հայտնել հակառակորդին։ ԱԱԾ-ն այդ մարդուն արդեն ձերբակել է։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գիտի այդ մարդու անունը, այն ջոկատի անունը որի ներկայացուցիչ է եղել նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել