Մանկավարժական բազային կրթություն չունեցողները կկարողանան դասավանդել. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |tert.am|
17:21 - 04 հունիսի, 2021

Մանկավարժական բազային կրթություն չունեցողները կկարողանան դասավանդել. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |tert.am|

tert.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

Նախագծին կողմ քվեարկեց 73, դեմ՝ զրո, ձեռնպահ՝ զրո: Մխիթար Հայրապետյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացում, որոշ առաջարկներ ընդունվել են:

Նախագծով սահմանվում է, որ եթե առնվազն երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը մնա չլրացված, ապա ուսուցչի տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության (կազմակերպությունների), այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատության առաջարկած համապատասխան կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն 30 կրեդիտ ունեցող անձը:

Հայրապետյանը նախ նշել էր, որ ոչ միայն բարձր լեռնային և սահմանամերձ շրջաններում, այլ նաև քաղաքային համայնքների դպրոցներից որոշումներում կա ուսուցիչների համալրման խնդիր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել