Միայն քվեաթերթիկների տպագրության համար ծախսվելու է 460 մլն դրամ |armenpress.am|
16:46 - 04 հունիսի, 2021

Միայն քվեաթերթիկների տպագրության համար ծախսվելու է 460 մլն դրամ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար միայն քվեաթերթիկների տպագրությանը կուղղվի 460 մլն դրամ: Այս մասին ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով ընտրություններին մեծ թվով քաղաքական ուժերի մասնակցությանը՝ Մուկուչյանը նշեց, որ 26 քաղաքական ուժերի մասնակցության պարագայում մոտավորապես 70 մլն-ի կարգի քվեաթերթիկ է տպագրվելու, իսկ դա նշանակում է տպագրում, տեղափոխում՝ տարածքային ընտրական հանձնաժողովներ, այնուհետև՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներ:

«Ինքնին նշված ծավալները ենթադրում են առանձին ծանրաբեռնվածության աճ, որը պետք է իրականացվի: 460 միլիոնի շրջանակներում գումար է ծախսվելու միայն քվեաթերթիկների տպագրություն իրականացնելու համար»,-ասաց ԿԸՀ նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել