Մի պահ մտածում եմ, թե Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը որտեղի՞ց ԱԺ–ում, հետո հիշում եմ, որ դուք եք ձեզ հետ բերել. Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլին» |tert.am|
15:29 - 04 հունիսի, 2021

Մի պահ մտածում եմ, թե Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը որտեղի՞ց ԱԺ–ում, հետո հիշում եմ, որ դուք եք ձեզ հետ բերել. Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլին» |tert.am|

tert.am: Լսում էի ձեր կշտամբանքները մեկը մյուսին, շատ հետաքրքրիր էր, ասում է՝ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը։ Մի պահ մտածում եմ՝ բայց Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը որտեղի՞ց, հետո հիշում եմ, որ դուք եք ձեզ հետ բերել: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցությունից Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը, թե Աննա Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչն է:

«Ես ուզում եմ դիմել մեր ժողովրդին, ժողովուրդ ջան մի քանի օրից կսկսվի նախընտրական քարոզարշավը, արդեն զարմանալի բաներ ենք տեսնում. իրավիճակ, որտեղ ամենքը ինչ սխալ թույլ են տվել, դա քարոզելու են ձեզ: Բանակից է խոսում, բանակաշինությունից, անզեն աչքով նայում ես, տեսնում ես բանակից փախած մարդ է, մյուսը դատական իշխանությունը վերականգնելու մասին է խոսում, բայց դատական իշխանության ապականողներից է: Մենք հիմա ականատեսն ենք, որ իշխանությունը և նախկին իշխանության բանավեճը շարունակվում է: Մենք ունենք մի իրավիճակ, որ եթե այս ընտրություններում հաջողություն ունենա գործող իշխանությունը կամ նախկին իշխանությունը, մեզ ոչ մի լավ բան չի սպասում: Դուք շարունակելու եք հաշիվները պարզել միմյանց հետ, բայց այդ ընթացքում ադրբեջանցիները մտել են մեր երկիր, մենք ժամանակ չունենք, ճոխություն է ներսում իրար միս ուտելը»,– ասաց նա:

«Քոչարյանն ասում է, որ Փաշինյանը ոչ մի խոստում չի կատարել, խոսք էր տվել, ինձ դատի դա էլ չի կատարել, պատկերացնո՞ւմ եք իրավիճակի սյուրռեալիզմը: Ինքնաբացարկ տվեք հանեք ՔՊ-ն, անիմաստ է, պատկերացնո՞ւմ եք՝ Քոչարյանը ձեզ ինչ է ասում, իրենց էլ խնդրեք իրենք էլ տան բացարկ: Դուք էնքան եք իրար միս ուտելու, որ այս երկրից բան չի մնալու, բան չի մնացել արդեն: Էս ժողովուրդը սպասում է հունիսի 20-ին ձեր ընտրվելու պատճառով արտագաղթի, թե նրանց ընտրվելու պատճառով արտագաղթի: Պրոբլեմը նրանում է, որ ոչ մի կողմ այնքան ուժեղ չի, որ մյուսին ոչնչացնի, բայց ունի բավարար ռեսուրս օր ու արև չտա, երկիրը ցնցումների մեջ պահի»,-ասաց նա:

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել