Արբիտրաժի ներդրման հայեցակարգային մոտեցումները պատրաստ են. Արդարադատության նախարար |armenpress.am|
15:18 - 04 հունիսի, 2021

Արբիտրաժի ներդրման հայեցակարգային մոտեցումները պատրաստ են. Արդարադատության նախարար |armenpress.am|

armenpress.am: Այլընտրանքային վեճերի լուծման (արբիտրաժի) ներդրման հայեցակարգային մոտեցումները պատրաստ են, և Արդարադատության նախարարությունը Կենտրոնական բանկի հետ քննարկում է ծախսային պլանավորման հետ կապված հարցերը: 

Այս մասին ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը:

«Արբիտրաժի ստեղծման հիմնական նպատակը բարձր հեղինակություն ունեցող որակավորված արբիտրներին Հայաստան բերելը և Հայաստանում դրանց միջոցով կադրերի վերապատրաստում ապահովելն է, որպեսզի ներդրողների և բիզնեսի համար նման արբիտրաժային կենտրոնները հասանելի և վստահելի լինեն»,- ասաց Բադասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել