Վանեցյանը ևս բանավեճի չի գնա Նիկոլ Փաշինյանի հետ
09:49 - 02 հունիսի, 2021

Վանեցյանը ևս բանավեճի չի գնա Նիկոլ Փաշինյանի հետ

Արթուր Վանեցյան Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Կոտայքի մարզի Չարենցավան համայնք էր այցելել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Պատիվ ունեմ» դաշինքի ֆեյսբուքյան էջից:

Չարենցավանի քաղաքային այգում նա երեխաներին շնորհավորել է և բարեմաղթանքներ հղել։

«Հայրենիք» կուսակցության ղեկավարը նաև պատասխանել է լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք գնալո՞ւ է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի։

«Ես կապիտուլյանտի հետ ի՞նչ բանավեճի գնամ»,- արձագանքել է Արթուր Վանեցյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել