Մխիթար Հայրապետյանը անդրադարձել ՔՊ ընտրացուցակի վերջին համարը լինելու հանգամանքին
16:17 - 29 մայիսի, 2021

Մխիթար Հայրապետյանը անդրադարձել ՔՊ ընտրացուցակի վերջին համարը լինելու հանգամանքին

Յոթերորդ գումարման ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը անդրադարձել է իր՝ ՔՊ ցուցակի վերջին համարը լինելու հանգամանքին։

«Այս օրերին ԶԼՄ-ների, սրտացավ համակիրների և, պարզապես, հետաքրքրասերների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում իմ՝ վերջին 157-րդ հորիզոնականում հայտնվելու վերաբերյալ անվերջանալի հարցերին արձագանքելու համար, ինչպես նաև ոմանց ստեղծագործ ենթադրություններն ու երևակայության փայլատակումները կանխելու նպատակով առավել քան նպատակահարմար եմ համարում անդրադառնալ դրանց՝ հետևելով երկարաշունչ և բազմակի կրկնվող հարցերին հնարավորին կոնկրետ և անհնարինության չափ հակիրճ պատասխանելու հին հունական բարի ավանդույթին:
 
«Արդյոք հաստատուն ու աներե՞ր է իմ քաղաքացիական պայմանագիրը կուսակցությանս և նրա առաջնորդության հետ»։
 
- Ավելի, քան երբևէ:
 
«Արդյոք ցուցակի վերջում հանգրվանելս կարո՞ղ է նշանակել, որ այս փուլում ինձ այլևս չեմ տեսնում օրենսդիրում, բայց պատկերացնում եմ օրենսդիրից դուրս այլ համակարգում։
 
- Այո»,- գրել է Մխիթարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել