Պուտինն Ասադին շնորհավորել է վերընտրվելու կապակցությամբ` խոստանալով աջակցել |tert.am|
15:24 - 28 մայիսի, 2021

Պուտինն Ասադին շնորհավորել է վերընտրվելու կապակցությամբ` խոստանալով աջակցել |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Սիրիայի առաջնորդ Բաշար ալ Ասադին՝ ՍԱՀ-ի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Իր հաղորդագրության մեջ Պուտինը նշել է, որ քվեարկության արդյունքները հաստատել են սիրիացի գործընկերոջ «բարձր քաղաքական հեղինակությունը» և նրա հանդեպ ժողովրդի վստահությունը, գրում է «Московский Комсомолец» պարբերականը:

Պուտինի խոսքերով՝ Ռուսաստանը մտադիր է շարունակել «սիրիացի գործընկերներին բազմակողմանի աջակցություն ցուցաբերել» ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև երկրի քաղաքական կարգավորման և վերականգնման հարցերում:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, իր հերթին, տեղեկացրել է, որ Պուտինն Ասադի հետ անձամբ հանդիպելու ծրագիր դեռ չունի:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ 2000 թվականից պաշտոնավարող Ասադն ընտրվել է ևս յոթ տարի ժամկետով՝ ստանալով ընտրողների ձայների 95,1 տոկոսը: Սիրիայի նախագահական ընտրությունները կայացել են մայիսի 26-ին։

Ասադի մրցակիցներն էին խորհրդարանի նախկին պատգամավոր Աբդալլահ Սալլիում Աբդալլահը, որը ստացել է ընտրողների ձայների 1,5%-ը, և ընդդիմադիր թեկնածու Մահմուդ Ահմեդ Մուրաին, որը ստացել է ձայների 3,3%-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել