«Շնորհակալություն հայրենասիրության բարձր զգացումի համար»․ Ասադը մեկնաբանել է Սիրիայի նախագահական ընտրություններում իր հաղթանակը
09:32 - 28 մայիսի, 2021

«Շնորհակալություն հայրենասիրության բարձր զգացումի համար»․ Ասադը մեկնաբանել է Սիրիայի նախագահական ընտրություններում իր հաղթանակը

Սիրիայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած գործող նախագահ Բաշար Ասադը հաղթանակի կապակցությամբ շնորհակալություն է հայտնել սիրիացիներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Շնորհակալություն բոլոր սիրիացիներին՝ հայրենասիրության բարձր զգացումի և ժողովրդական կամարտահայտությանը մասնակցության համար»,- ասել է Ասադը Telegram-ում նրա նախընտրական շտաբի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։

Սիրիայի գործող նախագահը նաև հարգել է զոհված սիրիացիների հիշատակը՝ նշելով, որ «եթե նրանք չլինեին, ապա Սիրիան այսօր չէր լինի» և վիրավորներին ապաքինում է մաղթել։

«Եկեք վաղվանից լծվենք աշխատանքի, որպեսզի ամրապնդենք Սիրիայի կառուցման հույսը», - ասել է նախագահը:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ 2000 թվականից պաշտոնավարող Ասադն ընտրվել է ևս յոթ տարի ժամկետով՝ ստանալով ընտրողների ձայների 95,1 տոկոսը: Սիրիայի նախագահական ընտրությունները կայացել են մայիսի 26-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել