Փաշինյանն առաջարկում է Սոթք-Խոզնավար հատվածից հետ քաշել հայկական և ադրբեջանական զինուժը, տեղակայել միջազգային դիտորդներ
18:28 - 27 մայիսի, 2021

Փաշինյանն առաջարկում է Սոթք-Խոզնավար հատվածից հետ քաշել հայկական և ադրբեջանական զինուժը, տեղակայել միջազգային դիտորդներ

Իրադրությունը լարված է, և այդ լարվածության դինամիկան աճողական է, այսինքն՝ ոչ միայն ստատիկ լարված է, այլև շարունակաբար լարվում է  և մեծ հավանականությամբ շարունակելու է լարվել, որովհետև վերջին 15 օրերի ընթացքում մեր տարածք ներթափանցած ադրբեջանական զինվորները, մեր զինվորները և մեր ստորաբաժաանումները փոխներթափանցված վիճակում են, այսինքն՝  ոչ միայն գտնվում են դեմ դիմաց, այլև խառը փոխներթափանցված վիճակ է։Եվ իմ գնահատականը այն է, որ իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում այս սադրանքը անխուսափելիորեն կարող է վերածվել լայնածավալ բախման։

Այս մասին այսօր ԱԽ նիստում ասած վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ 

Վերջինս առաջարկեց Սոթք-Խոզնավար հատվածում հետ քաշել և հայկական, և ադրբեջանական զինուժը, տանել մշտական տեղակայման վայրեր, տեղակայել միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի Դաշնության կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ:

«Տեղյակ եք, որ Ադրբեջանը իր գործողությունները բացատրում է, պատճառաբանում է իր մոտ առկա ինչ-որ քարտեզներով,որ մեր և իրենց պատկերացումները սահմանային գծի տեղակայման և աշխարհագրության վերաբերյալ տարբերվում են։ Մենք իհարկե գնահատականը չենք կիսում և դրա վերաբերյալ ունենք մեր հստակ դիրքորոշումը, բայց քանի որ իրադրությունը հասել է այս պայթյունավտանգ իրավիճակին, ես բաց առաջարկով եմ հանդես գալիս։ Սա անում եմ հայ հանրության առաջ, ուղղված միջազգային հանրությանը և այս առաջարկը ուղված է նաև Ադրբեջանի կառավարությանը։ Առաջարկը հետևյալն է, որ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի, ԶՈՒ ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից, սահմանի վերաբերյալ  որոշակի կիլոմետրերի տարբերություն կա։

Ենթադրաբար մենք առաջարկում ենք, որ ընդհանրապես այդ տարածքներից ԶՈՒ ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր։ Դրա փոխարեն սահմանագծի ենթադրվող երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկին խմբի համանախագահությունը ներկայացնող։ Դիտորդների ներկայությունը այդ տարածաշրջանում անհրաժեշտ է, որ համոզված լինեն կողմերը, որ դիմացի կողմը պայմանավորվածությունը կատարում է, այսինքն՝ զորքերը չի մոտեցնում սահմանգծին։ Ընդ որում՝ ես ուզում եմ ասել, որ խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է»,- մանրամասնեց վարչապետի պաշտոնակատարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել