ՀՀ սահմանի դեպքում չենք կարող անվանել գերևարում, դա առևանգում է․ Լիլիթ Մակունց
10:11 - 27 մայիսի, 2021

ՀՀ սահմանի դեպքում չենք կարող անվանել գերևարում, դա առևանգում է․ Լիլիթ Մակունց

Աժ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, ինչպես գիտեք, այսօր լուր տարածվեց, որ ՀՀ սահմանից պաշտոնական մեկնաբանությամբ գերևարվել են հայ զինվորներ։ Այս մասին ԱԺ նիստի սկզբում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Սակայն ՀՀ սահմանի դեպքում չենք կարող անվանել գերևարում, դա առևանգում է և դա տեղի է ունենում այն պարագայում, երբ այսօր մեր միջազգային գործընկերները, մեր բոլոր գործընկերները պատշաճ գնահատական չեն տալիս, իրերն իրենց անունով չեն կոչում։ Ես կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին անպայման և պարտադիր կերպով հստակ գնահատական և հստակ դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողությունների նկատմամաբ»,- նշեց նա։

Մակունցի խոսքով՝ հանրության շրջանում կա ակնկալիք, որ ՀԱՊԿ-ը շատ օպերատիվ կերպով արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին։

«Միգուցե, այդ օպերատիվ արձագանքի հապաղումն է, որ հանգեցնում է նման զարգացումների և էսկալացիաների։ Ես կարծում եմ, որ հետագա լարումներից և բախումներից խուսափելու համար այն անվտանգային համակարգը, որի մաս է կազմում ՀՀ-ն, այն գործընկերները, այն միջազգային գործընկերները, ում անհանգստացնում է Հարավային Կովկասում տեղի ունեցող նման անթույլատրելի գործողությունները և զարացումները՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխան պետության նկատմամբ պետք է հստակ գնահատական ստանա»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել