Բիզնեսը պետք է տարանջատված լինի քաղաքականությունից ՀՀ օրենքներով սահմանված սկզբունքներով․ Մակունցը՝ ՔՊ ցուցակի մասին
12:48 - 26 մայիսի, 2021

Բիզնեսը պետք է տարանջատված լինի քաղաքականությունից ՀՀ օրենքներով սահմանված սկզբունքներով․ Մակունցը՝ ՔՊ ցուցակի մասին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանի՝ ՔՊ ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հարցին։

«ՀՀ-ում փոքր կրպակ ունեցողներից մինչև մեծ ընկերություն ունեցողները համարվում են գործարարներ այն բոլոր դեպքերում, երբ այդ անձիք՝ անկախ ընկերության կամ բիզնես գործունեության չափերից, հայտ են ներկայացնում քաղաքականությամբ զբաղվել։ Բոլոր նման դեպքերի համար ՀՀ օրենսդրությունը նախատեսում է կարգավորման եղանակներ, այն է ՝ ոչ թե այդ մարդկանց արգելում է զբաղվել քաղաքականությամբ, այլ արգելում է դրանց համատեղումը։ Եթե ի վերջո կլինի այնպիսի իրավիճակ, որ այդ համատեղման արգելքի սկզբունքը կխախտվի, ապա նման դեպքերի համար ոչ միայն գոյություն ունի ԱԺ էթիկայի հանձնաժողովը, այլև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հենց այդ կառույցը կձեռնարկի անհրաժեշտ գործողությունները, ընդհուպ՝ մանդատից զրկելու գործընթացը»։

Մակունցը հավելեց, որ բիզնեսը պետք է տարանջատված լինի քաղաքականությունից ոչ միայն քաղաքական խոսքով, այլ ՀՀ օրենքներով սահմանված սկզբունքով։ «Այստեղ որևէ հակասություն չկա, այո մենք պնդում ենք, որ այն անձիք, ովքեր հայտ են ներկայացնում զբաղվել քաղաքականությամբ, չեն կարող դրանք համատեղել»

Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին ռազմական դրություն հայտարարելու և ընտրությունները չեղարկելու վերաբերյալ քննարկումներ չկան։ «Հուսանք նման առիթ չի լինի»։

Անդարադառնալով հարցին, թե ինչու են յոթերորդ գումարման ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը և Արտակ Մանուկյանը ընտրություններին չմասնակցելու մասին նույն տեքստով հայտնել, Մակունցն ասաց․ «Արտակ մանուկյանը և Նիկոլայ Բաղդասարյանը միգուցե իրար հետ  խորհրդակցել են տեքստերի բովանդակության վերաբերյալ, ամեն դեպքում ես չեմ կարող դրանց բովանդակության վերաբերյալ բան ասել։ Արտակ Մանուկյանը և Նիկոլայ Բաղդասարյանը իրենց որոշմամբ որոշել են չընդգրկվել ցուցակում։ Ես հարգում եմ նրանց որոշումը։ Տիգրան Ավինյանը նունպես, իր որոշմամբ չի ներակռվել ցուցակում»։

Նա նաև ասաց, որ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նույնպես չի ընդգրկվելու ՔՊ ցուցակում։

Հարցին, թե արդյոք Ավինյանը և Մակունցը կդառնան դեսպաններ, վերջինս պատասխանեց, որ չունի տեղեկություն՝ Ավինյանը կլինի դեսպան, թե ոչ։ Իր՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան դառնալու հարցին անդրադառնալով, Մակունցն ասաց,  որ ամերիկյան կողմից հաստատում կա, բայց որոշումը կկայացվի ընտրություններից հետո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել