Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հարցում աշխարհում խտրականություն կա․ ԱՀԿ ղեկավար
 |tert.am|
21:30 - 17 մայիսի, 2021

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հարցում աշխարհում խտրականություն կա․ ԱՀԿ ղեկավար |tert.am|

tert.am: Ներկայումս ամբողջ աշխարհը գտնվում է «պատվաստանյութային ապարտեիդի (խտրականության)» իրավիճակում: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Աշխարհը գտնվում է «պատվաստանյութերի ապարտեիդում»: Ինչպես գիտեք, բարձր եկամուտ ունեցող երկրները կազմում են աշխարհի բնակչության 15%-ը, բայց ունեն աշխարհի պատվաստանյութերի 45%-ը: Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրները կազմում են աշխարհի բնակչության գրեթե կեսը, բայց դրանց բաժին է ընկնում պատվաստանյութերի միայն 17%-ը: Այնպես որ, այդ բացը իսկապես ահռելի է»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենը Փարիզի խաղաղության ֆորումի կողմից կազմակերպված առցանց քննարկման ժամանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել