Դավիթ Գալստյանն (Պատրոն Դավո) ազատ է արձակվել |aysor.am|
11:46 - 17 մայիսի, 2021

Դավիթ Գալստյանն (Պատրոն Դավո) ազատ է արձակվել |aysor.am|

aysor.am: Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, որոշում է կայացրել բավարարել պաշտպանական կողմի բողոքն ու ազատ արձակել զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին, այս մասին հայտնեց Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։

Հիշեցնենք՝ փետրվարի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել էր Դավիթ Գալստյանին` «Պատրոն Դավո» կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը։

Ըստ ԱԱԾ-ի՝ Դավիթ Գալստյանն առանձնապես խոշոր չափերով գումարներ է հափշտակել ՊՆ-ից։

Դավիթ Գալստյանը հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ «կա՛մ նախաքննական մարմինը չի ցուցաբերել բավարար պրոֆեսիոնալիզմ, կա՛մ փորձում է ստեղծել պատրանք, որ ԶՈՒ-երին մատակարարվել է 70-ականների զինամթերք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել