«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներկայացնում է նոր նախագիծ՝ Reforms.am կայքը
18:51 - 12 մայիսի, 2021

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներկայացնում է նոր նախագիծ՝ Reforms.am կայքը

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտնում է, որ սկսում է նոր նախագիծ՝ Reforms.am կայքը։


 ««Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը, հավատարիմ հանրային կարևոր հարցերում քաղաքացիների ներգրավվածության բարձրացման հարցում իր առաքելությանն ու հանձնառությանը, ներկայացնում է նոր նախագիծ՝ Reforms.am կայքը։ Reforms.am-ն իր մեջ ներառում է Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ու դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկություններ։

Եթե բարեփոխումների վերաբերյալ տեղեկությունները մինչ այս հանրությանը հասանելի էին միայն երկարաշունչ փաստաթղթերի, օրենքների ու նախագծերի տեսքով, ապա այժմ դրանք ներկայացված են դասակարգված ու համակարգված՝ համառոտ և մանրամասն տարբերակներով՝ շարադրված հակիրճ, պարզ ու հասկանալի լեզվով։

Reforms.am-ը հարմար ու կիրառելի ուղեցույց է բոլոր այն հետաքրքրված անձանց համար, որոնք ցանկանում են իրազեկ լինել երկրում ընթացող բարեփոխումներից, հետևել դրանց շուրջ ծավալվող քննարկումներին ու կարծիքներին։ Բարեփոխումների վերաբերյալ հանրության իրազեկվածությունն ու ներգրավվածությունն այդ բարեփոխումների վերջնական իրականացման կարևոր գրավականն է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել