Զելենսկին Մեծ յոթնյակի և ԵՄ դեսպանների հետ այցելել է Լուգանսկի մարզ |1lurer.am|
18:59 - 08 մայիսի, 2021

Զելենսկին Մեծ յոթնյակի և ԵՄ դեսպանների հետ այցելել է Լուգանսկի մարզ |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լուգանսկի մարզ է այցելել Մեծ յոթնյակի և Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ: Այս մասին տեղեկացնում են Ուկրաինայի ղեկավարի մամուլի ծառայությունից:

«Ուկրաինայի նախագահն աշխատանքային այցով մեկնել է Լուգանսկի մարզ: Վոլոդիմիր Զելենսկու հետ ժամանել են նաև Մեծ յոթնյակի և ԵՄ անդամ երկրների դեսպանները»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի նախագահը մտադիր է մասնակցել Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին նվիրված արարողությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել