Օնիկ Գասպարյանը, իր պատասխանատվության ոլորտում նորմալ հաջողություններ չունենալով, սկսել է այլ հարցերով զբաղվել. Ա․ Գրիգորյան |tert.am|
14:06 - 06 մայիսի, 2021

Օնիկ Գասպարյանը, իր պատասխանատվության ոլորտում նորմալ հաջողություններ չունենալով, սկսել է այլ հարցերով զբաղվել. Ա․ Գրիգորյան |tert.am|

tert.am: Մենք հավելյալ պարզաբանումներ ենք տվել, թե ինչու է հրապարակվել տվյալ հատվածը, քանի որ մնացած հատվածներում Հայաստանին և անվտանգությանը վերաբերող հարցեր կան, որոնք, կարծում ենք, որ հրապարակելը նպատակահարմար չէ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի հրապարակած՝ սեպտեմբերի 30-ին ԱԽ նիստի արձանագրության գաղտնազերծված հատվածների ձայնագրությանը, որի հետ կապված Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, թե ԱԽ նիստերի արձանագրություններն ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը։

Ինչ վերաբերում է Օնիկ Գասպարյանի՝ պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողով ստեղծելու առաջարկին, ԱԽՔ-ն ասաց․ «Մեզ նաև զարմացրել է, որ Օնիկ Գասպարյանը, լինելով Զինված ուժերի նախկին շտաբի պետ, նման պահանջ է ներկայացրել»,-ասաց նա և նշեց, որ հրապարակված ձայնագրությունը հերքում է Օնիկ Գասպարյանի ասածը:

Արմեն Գրիգորյանն ասաց, թե Օնիկ Գասպարյանը պատերազմից հետո կարևոր ներքաղաքական գործընթացների մեջ է ներգրավված եղել ու որևիցե անգամ պարզաբանումներ չի տվել: ԱԽ քարտուղարի խոսքով՝ Օնիկ Գասպարյանն իր զեկույցում նշել է, որ Ջաբրայիլի ուղղությամբ հաջողություններ ենք ունեցել ու թշնամին որևէ առաջընթաց չի ունեցել: Նա  նշեց, որ Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 30-ին լրիվ այլ բան է զեկուցել: Ըստ նրա՝ Օնիկ Գասպարյանն իր պատասխանատվության ոլորտում նորմալ հաջողություններ չունենալու դեպքում սկսել է այլ հարցերով զբաղվել:

Շարունակությունը՝ tert.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել