Ինչի՞ է հակառակորդը հարձակվել, որովհետեւ տեսել է, որ մենք 80-ականների զենքերի էջը փակում ենք․ Նիկոլ Փաշինյան
18:17 - 05 մայիսի, 2021

Ինչի՞ է հակառակորդը հարձակվել, որովհետեւ տեսել է, որ մենք 80-ականների զենքերի էջը փակում ենք․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին՝ մենք կարողացե՞լ ենք պատշաճ պատրաստվել պատերազմին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ինժեներական աշխատանքների պլանավորման վերաբերյալ տվյալներ ներկայացրեց․

«Պատերազմից անմիջապես հետո մենք վերլուծել ենք 2016-18թթ․ ժամանակահատվածը, եւ 2018-20թթ․ ընկած ժամանակահատվածը։ 2018-20թթ․ ընթացքում ամրաշինական կառույցներն ավելացել են 1,8 անգամ, կենցաղի, զինվորների ապահովման կառույցները՝ 2,7 անգամ (սա այն է, երբ դիրքերում ծառայության պայմանները փոխվում են), հավաքովի գետնատնակների թիվը՝ 5,9 անգամ, երկաթբետոնե կոնստրուկցիաներով ապաստարանների թիվն աճել է 55 անգամ, քառաթեւ հավաքովի գետնատնակների թիվն աճել է 55 անգամ, երկաթբետոնե կոնստրուկցիաներով գետնատնակներ՝ 64 անգամ, պաշտպանիչ հողաթմբեր՝ 1,3 անգամ, ռազմական ճանապարհներ՝ 1,4 անգամ։ Ուրիշ տվյալներ՝ հրաձգային զենքեր եւ մերձամարտի միջոցներ՝ աճել են 1,8 անգամ, հերտանային միջոցներ՝ 7,3 անգամ, օպտիկական սարքեր եւ սարքավորումներ՝ 3,5 անգամ, ավտոմոբիլային տեխնիկա՝ 2,3 անգամ, ինքնաթիռային եւ Kopter տեսակի ԱԹՍ-ներ՝ 6,8 անգամ, տեսադիտարկման սարքեր՝ 2 անգամ։ Անգա՛մ, ոչ թե տոկոս, այլ անգամ»,- թվարկեց Փաշինյանն ու հայտարարեց՝ այո՛, պատերազմի պատրաստվել են, բայց պատերազմի պատրաստվելիս չեն ասում՝ ժողովուրդ ջան, մենք պատրաստվում ենք․
«Ինչի՞ է հակառակորդը հարձակվել, որովհետեւ տեսել է, որ մենք 80-ականների զենքերի էջը փակում ենք, ես եմ հայտարարել։ Եթե տեսնեին, որ մեր բանակը շարունակվում է փլուզվել, քանդվել․․․ որ մեր գնդի հրամանատարները փող չեն ունեցել լամպ փոխելու․․․ բյուջե ենք բացել, որ գնդի հրամանատարերն իրենց կենցաղային ծախսերը հոգան։ Այո, պատրաստվել ենք պատերազմի եւ դրանով դրդել ենք պատերազմ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել